ՄՄարիամ Մխիթարյան

Լարված իրավիճակ եգիպտա-իսրայելական սահմանին

Լարված իրավիճակ եգիպտա-իսրայելական սահմանին

Երկուշաբթի Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետում իսրայելցի զինվորականների հետ փոխհրաձգության հետևանքով եգիպտոսցի սահմանապահ է սպանվել։ Իսրայելական Haaretz թերթը հաղորդում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է ևս մի քանի մարդ։  Եգիպտոսի և Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպը։

Ըստ Haaretz-ի տեղեկության՝ իսրայելցի զինվորականները պնդում են, որ եգիպտոսցին առաջինն է կրակ բացել իսրայելցիների վրա, սակայն կողմերը հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական եզրակացություն չեն արել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում