ՄՄարիամ Մխիթարյան

Պաղեստինի Պետությունը կապահովի Իսրայելի անվտանգությունը. Բորել

Պաղեստինի Պետությունը կապահովի Իսրայելի անվտանգությունը. Բորել

Երկու պետության ստեղծման միջոցով մերձավորարևելյան կարգավորումը «ցավալի զիջում» չէ Իսրայելի կողմից, այլ երաշխավորում է նրա անվտանգությունը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Սա սպառնալիք չէ Իսրայելի անվտանգությանը: Ընդհակառակը, դա Իսրայելի անվտանգության և բարգավաճման միակ երկարաժամկետ երաշխիքն է: Միակ լուծմանը հասնելով՝ կարող ենք ապահովել խաղաղություն և անվտանգություն երկու ժողովուրդների համար, որոնք պայքարում են նույն հողի համար»,- ասել է Բորելը Բրյուսելում՝ Նորվեգիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Բորելը հայտնել է, որ ԵՄ խորհրդում այս թեմայի քննարկումը կշարունակվի արտգործնախարարների մակարդակով արաբական երկրների գործընկերների և Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի հետ։

«Միևնույն ժամանակ մենք պետք է կոչ անենք Իսրայելին դադարեցնել գործողությունը Ռաֆահում, ինչպես պահանջում է Արդարադատության միջազգային դատարանը: Սա պարտավորեցնող հրաման է, և ես հույս ունեմ, որ միջազգային կարգը կդիմանա փորձությանը»,- ասել ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում