ԼԼուսինե Մուրադյան

Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել

Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել

2024 թ. մայիսի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Աբովյան փողոց-Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ընթացքում դրա մասնակիցներից մեկը իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը:

 

Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ հայտնաբերվել է «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոն:

 

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը, ով Երևան քաղաքի 54-ամյա բնակիչ է:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

 

Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածի հիմքով նշված անձը ձերբակալվել է։

 

Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում