ԳԳոհար Սարգսյան

ԲԸՏՄ-ն Լեռնագոգ համայնքում կասեցրել է «Բաղրամյանշին» ընկերության բետոնահանգույցի գործունեությունը

ԲԸՏՄ-ն Լեռնագոգ համայնքում կասեցրել է «Բաղրամյանշին» ընկերության բետոնահանգույցի գործունեությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիաշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում շինաշխատանքներ իրականացնող «Բաղրամյանշին» ԲԲԸ-ում։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերության տարածքում շահագործվում է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի կողմից կայացվել է բետոնահանգույցի գործունեության կասեցման որոշում։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում