ԼԼուսինե Մուրադյան

Այսօրվանից Նոր Նորքում կմեկնարկեն փողոցների միջին նորոգման աշխատանքներ

Այսօրվանից Նոր Նորքում կմեկնարկեն փողոցների միջին նորոգման աշխատանքներ

2024 թվականին նախատեսվում է 55,3 կիլոմետր երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ իրականացնել: Այսօրվանից Նոր Նորք վարչական շրջանում կսկսենք աշխատանքները, գիշերվանից կմեկնարկենք Գալշոյան փողոցից, հետո կանցնենք մյուս վարչական շրջաններ: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե հաճախ քաղաքացիների մոտ հարց է ծագում, թե ինչու մայրաքաղաքի այս կամ այն փողոցում փոսալցման աշխատանքներ չեն կատարվում, ապա պարզաբանեց. «Հիմնական պատճառն այն է, որ մեր օրենսդրությամբ չենք կարող անել հա՛մ փոսալցման աշխատանքներ, հա՛մ նույն տարվա ընթացքում իրականացնել միջին նորոգման աշխատանքներ»։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հավելեց՝ շինբարեկարգման վարչության հետ քննարկվել է և որոշվել, որ հաշվի առնելով՝ Նոր Նորք վարչական շրջանում փողոցներն ամենաանբարեկարգ, անմխիթար վիճակում են, միջին նորոգման աշխատանքները կսկսվեն այս վարչական շրջանից և կիրականացվեն համայնքային բյուջեով:

Ավինյանը նաև հիշեցրեց՝ Երևանում միջին նորոգման աշխատանքներն սկսվել են նախորդ տարվանից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում