ԿԿարմեն Ղուկասյան

Հայկական կողմի դիմումի դեպքում ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն տարերային աղետի շրջաններ. ՌԴ ՊՆ

Հայկական կողմի դիմումի դեպքում ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն տարերային աղետի շրջաններ.  ՌԴ ՊՆ

Կապված հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում առաջացած արտակարգ իրավիճակի հետ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքները վերացնելու հարցում: Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի տրամադրման նպատակով:

Հայկական կողմի դիմումի դեպքում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն տարերային աղետի շրջաններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում