ԳԳոհար Սարգսյան

Ինչ անել ջրհեղեղից հետո․ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարքականոններ է ներկայացրել

Ինչ անել ջրհեղեղից հետո․ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարքականոններ է ներկայացրել

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է վարքականոնները, թե ի՞նչ անել ջրհեղեղից հետո․

 
- Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
- Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
- Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
- Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
- Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
- Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):
 
Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը․
  • հիմքի ամբողջությունը,
  • պատերի, պատուհանների և հատակի վիճակը,
  • հաղորդակցության համակարգը,
  • թունավոր օձերի հնարավոր առկայությունը,
  • ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով,
  • խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո,
  • մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը,
  • նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը,
  • հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին,
  • վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում,
  • առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում