ՄՄարիամ Մխիթարյան

Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ռաֆահի վերաբերյալ

Նեթանյահուի գրասենյակը դատապարտել է ՄԱԿ-ի դատարանի որոշումը Ռաֆահի վերաբերյալ

ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որը Իսրայելին պարտավորեցնում է դադարեցնել ռազմական գործողությունը Ռաֆահում, կնշանակի «հրապարակային ինքնասպանություն», աշխարհում ոչինչ չի ստիպի հրեական պետությանը դա անել, ասել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը կստիպի մեզ հրապարակային ինքնասպանություն գործել, քանի որ հենց այսպիսին է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ մեր պատերազմը»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականը։

Ուրբաթ ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել էր դադարեցնել ռազմական գործողությունը  Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում