ՄՄարիամ Մխիթարյան

Սերբիայի Հանրապետությունը Բոսնիա և Հերցեգովինայից բաժանման համաձայնագիր կպատրաստի

Սերբիայի Հանրապետությունը Բոսնիա և Հերցեգովինայից բաժանման համաձայնագիր կպատրաստի

Բոսնիա և Հերցեգովինայի մաս կազմող Սերբիայի Հանրապետության կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա 30 օրվա ընթացքում համաձայնագիր կնախապատրաստի Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության հետ խաղաղ բաժանման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ռադոսլավ Դոդիկը:

Կառավարության նիստում առաջարկված քայլը կապված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 1995 թվականին Սրեբրենիցայում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևի ընդունման հետ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 84 կողմ, 19 դեմ, 68 ձեռնպահ հարաբերությամբ ընդունել է «Սրեբրենիցայի ցեղասպանության» վերաբերյալ բանաձևը։  

Բոսնիական կողմի պաշտոնական տվյալի համաձայն՝ 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում, հետո, երբ հոլանդացի խաղաղապահները լքել են այդ բնակավայրը, մի քանի օրում սերբերը սպանել են ավելի քան 8 հազար մուսուլմանի։

Բանաձևն առաջարկել են Գերմանիան, Բոսնիա և Հերցեգովինան ու մի շարք այլ երկրներ։ Բելգրադը, ինչպես նաև բոսնիացի սերբերի ղեկավարությունը կտրուկ դեմ է արտահայտվել այդ փաստաթղթին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում