ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը պատասխանել է կոչերին՝ թույլ տալ Ուկրաինային՝ ամերիկյան զենքով կրակել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը պատասխանել է կոչերին՝ թույլ տալ Ուկրաինային՝ ամերիկյան զենքով կրակել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մեկնաբանել է ամերիկացի քաղաքական գործիչների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած կոչերը՝ թույլ տալ Ուկրաինային ԱՄՆ-ից ստացած զենքերն օգտագործելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտների վրա հարձակվելու համար: Նա նշել է, որ դրանք կարող են ուղղակի բախում հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամների միջև:

«Նման սադրիչ հայտարարությունները չափազանց վտանգավոր են և անխոհեմ: Ամեն օր լսում ենք ռազմական օգնության ընդլայնման նոր առաջարկներ»,- ասել է ռուս դիվանագետը:

Ըստ Անտոնովի՝ այդ կոչերով փորձ է արվում նաև արևմտյան պետություններին հրահրել խոցելու ՌԴ ԶՈՒ ինքնաթիռները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում