ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը. ՍԴ նորընտիր դատավորը երդվեց

ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը. ՍԴ նորընտիր դատավորը երդվեց

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովը մայիսի 22-ին գումարված նիստի ժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Դավիթ Խաչատուրյանին։

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն երդվեց ԱԺ ամբիոնի մոտ:

«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը: Շնորհակալություն»,- ասաց Խաչատուրյանը:

Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը 2016-2021 թվականներին ՀՀ փաստաբանների պալատի անդամ է եղել: 2021-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, իսկ 2023-ին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Հեղինակ է 30-ից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 մենագրության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում