ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց, որպես խաղաղության խաչմերուկ. Վիզլեր

Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց, որպես խաղաղության խաչմերուկ. Վիզլեր

Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց, որպես խաղաղության խաչմերուկ եք դուք, և այսօր կայացած որոշումները կարող են դառնալ վաղվա ուղեգիծը: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը:

Ըստ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի՝ թեպետ Հայաստանն ունի բազմաթիվ դժվարություններ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի, ինչպես նաև փախստականներին ընդունելու հարցերում, այդուամենայնիվ, շարունակում է պայքարել ժողովրդավարական կայունության համար:

«Հայաստանն աննախադեպ հնարավորություն ունի, որպեսզի պայքարի և ստեղծի խաղաղություն, միջազգային համագործակցություն և ժողովրդավարական առաջխաղացում այս տարածաշրջանում: Այս առումով դուք ձեզ միշտ կգտնեք մեր կողքին»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց Վիզլերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում