ԳԳոհար Սարգսյան

Անձրև, ամպրոպ ու կարկուտ, ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Անձրև, ամպրոպ ու կարկուտ, ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Մայիսի 22-ի և 23-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ը  հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում՝ մայիսի 22-ին և 23-ին կեսօրից հետո, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ը, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում