ՎՎահե Դավթյան

Վարդենիս-Մարտունի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել անտառում․ կա տուժած

Վարդենիս-Մարտունի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել անտառում․ կա տուժած

Մայիսի 21-ին` ժամը 21:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին

GAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ս., ծնված 1962 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել անտառում. կա տուժած։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում