Աշխարհի տարբեր երկրներում Մայրենի լեզվի օրը նշում են տարբեր միջոցառումներով: Հայաստանի լեզվի տեսչությունը սա մայրենիի համար պայքարի օր է համարում: Յուրաքանչյուրն իր լեզվական մշակույթով պետք է հավատարիմ մնա ազգայինին՝ հայատառ գրառումներից մինչև հեռուստաեթերի լեզու:










