ՄՄարիամ Մխիթարյան

Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ

Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ

Արևմտյան մի շարք երկրներ քննադատել են Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի դիմումը՝ երկու իսրայելցի պաշտոնյայի և ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին ձերբակալման օրդեր տալու վերաբերյալ։

Գերմանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներն «անընդունելի» են համարել Իսրայելի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը «ահաբեկչական կազմակերպության հետ նույնացնելը»:

Գերմանիայի ԱԳՆ հայտարարել է, որ դատարանը պետք է գնահատի «այդ շատ տարբերվող դեպքերը», միաժամանակ նշել է, որ «հարգում է Հաագայի դատարանի անկախությունը»։

Լոնդոնն էլ կարծում է, որ Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի որոշումը անարդյունավետ է տարածաշրջանում խաղաղ գործընթացի համար, գրում է Guardian-ը։

ՄՔԴ-ի դատախազի որոշման խիստ քննադատողը, սակայն, Միացյալ Նահանգներն է:

Իսրայելական առաջնորդներին ձերբակալելու օրդեր տրամադրելու ՄՔԴ դատախազի դիմումը վրդովվեցրել է նախագահ Բայդենին: «Չի կարելի հավասարության նշան դնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Մենք միշտ աջակցելու ենք Իսրայելին՝ նրա անվտանգությանը սպառնացող սպառնալիքների դեմ պայքարում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն էլ հավանական է համարել պատժամիջոցների կիրառումը ՄՔԴ-ի դեմ, եթե հաստատվեն իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման օրդերները։

Ֆրանսիայի ԱԳՆ-ը, սակայն, աջակցություն է հայտնել Հաագայի դատարանին, «նրա անկախությանը և բոլոր իրավիճակներում անպատժելիության դեմ պայքարին»։ Գերատեսչությունը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից «հակասեմական ​​ջարդը», որն ուղեկցվել է «կտտանքներով և սեռական բռնությամբ»։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան Իսրայելին նախազգուշացրել է «միջազգային մարդասիրական իրավունքի խստիվ պահպանման անհրաժեշտության և Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի անընդունելի մակարդակի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Բելգիան և Նիդերլանդները համակարծիք են Ֆրանսիայի և ՄՔԴ դատախազի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում