ԳԳոհար Սարգսյան

Տիգրան Ավինյանին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքները. հանդիպում քաղաքապետարանում

Տիգրան Ավինյանին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքները. հանդիպում քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ: 

Հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ և միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում է համայնքին: 

Կարևորելով համատեղ նախագծերի իրականացումը՝ քաղաքապետն ընդգծել է, որ թափոնների կառավարման առումով քաղաքի ներկայիս կարիքները համակարգային լուծումներ են պահանջում: Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ համայնքը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը տասնամյակների կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ կտա:     

Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության ընդլայնումն ու համատեղ նոր ծրագրերի իրականացումը՝ Սամեհ Վահբան իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է աջակցել համայնքին ինչպես խորհրդատվական աջակցության, այնպես էլ գործնական ծրագրեր իրագործելու տեսակետից:

 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանկի կողմից իրականացված վերլուծության հիման վրա ըստ առաջնահերթության առանձնացնել գործողությունների հստակ ծրագրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում