ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ԱԺ-ում ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին

Ազգային ժողովի՝ մայիսի 21-ի օրակարգում ընդգրկված է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: 

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը։ Իր թեկնածությունն էր ինքնառաջադրել նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը:

Ընտրությունն իրականացվել էր գաղտնի քվեարկությամբ, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 131 դատավոր, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը՝ 126 դատավոր: Արդյունքում Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ ՍԴ դատավորի թեկնածու էր ընտրվել Դավիթ Խաչատուրյանը: Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է այդ պահին ՀՀ-ում գործող 311 դատավորից 267-ը:

ԱԺ-ում Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: Ըստ այդմ՝ Դավիթ Խաչատուրյանը ծնվել է 1975 թվականին Երևանում: 1997 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2000-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000-2005 թթ.-ին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, Դատարանների նախագահների խորհրդում: 2003-2006 թթ.-ներին ԵՄ-ից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի՝ Հայաստանում իրավական օժանդակության ծրագրի ղեկավար:

2006–2013 թթ.-ներին աշխատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը` 2006 թ. որպես ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության բաժնի օգնական, իսկ 2007–2013 թթ.-ներին` ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավական հարցերով մասնագետ։

2014-ին աշխատել է որպես ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, նաև դասախոսել է:

2016-2021 թթ.-ներին ՀՀ փաստաբանների պալատի անդամ է եղել: 2021-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ, իսկ 2023-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Դավիթ Խաչատուրյանը զբաղվել է նաև գիտական և մանկավարժական գործունեությամբ: Հեղինակ է 30-ից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 մենագրության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում