ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ-ն հիմնականում «լոգիստիկ» պատճառներով չի կարողացել օգնություն ցուցաբերել Իրանին․ Միլլեր

ԱՄՆ-ն հիմնականում «լոգիստիկ» պատճառներով չի կարողացել օգնություն ցուցաբերել Իրանին․ Միլլեր

Նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարից հետո Իրանն օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը չի կարողացել Թեհրանին օգնություն ցուցաբերել՝ հիմնականում «լոգիստիկ» պատճառներով։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Միացյալ Նահանգները հերքում է մեղադրանքներն առ այն, որ Իրանին պահեստամասերի մատակարարման հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները կարող էին պատճառ դառնալ Ռայիսիի ուղղաթիռի կործանման։

Պետքարտուղարության համոզմամբ՝ Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ եղանակային վատ պայմաններում օգտվել են 45 տարվա ուղղաթիռից։

Հիշեցնենք՝ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել երկրի Վերզեգան շրջանում:

Ուղղաթիռում, բացի նախագահից, եղել են նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, այաթոլլա Ալ-Հաշեմը, Թավրիզի իմամ Ջուման, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթին և անվտանգության աշխատակիցները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում