ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելում նախատեսում են անվստահություն հայտնել Նեթանյահուի կառավարությանը

Իսրայելում նախատեսում են անվստահություն հայտնել Նեթանյահուի կառավարությանը

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները:

Քվեարկությունը նախաձեռնել է «Ավոդ» ձախ կենտրոնամետ ​​կուսակցությունը, որը կառավարությանը մեղադրում է «պետության կառավարման ամոթալի ձախողման համար»: Կուսակցությունը համոզված է, որ  ներկա կառավարության՝ «իշխանության ղեկին մնալու յուրաքանչյուր օրը վտանգ է ներկայացնում Իսրայել Պետության համար»:

Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ «Ավոդը» Նեթանյահուի կաբինետին մեղադրում է «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պահվող 128 պատանդին տուն վերադարձնելու անկարողության և Իսրայելի քաղաքացիների համար անհրաժեշտ անվտանգություն չապահովելու համար»։

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածը կառավարող արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 հիմնականում խաղաղ բնակչի, գերեվարեցին ավելի քան 250 մարդու։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ, ինչի հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, զոհվել է ավելի քան 35 հազար մարդ։ Բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ Իսրայելի կառավարությանը մեղադրել են չափից ավելի ուժ կիրառելու համար։ Կառավարության գործողությունները քննադատել են նաև երկրի ներսում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում