ՎՎարդան Հովսեփյան

456 դեպք, որից 119-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

456 դեպք, որից 119-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Մայիսի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 456 դեպք, որից 119-ը՝ արտակարգ:

 

Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 41, քարաթափման, հեղեղման, պայթյունի, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման` 1-ական, ուժեղ քամու, դարափուլի, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի` 2-ական, փլուզման, տեղատարափ անձրևի՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, օձի նկատման՝ 17, կեղծ ահազանգի` 10, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47 ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 159, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 89 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 55 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 90 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 59 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 80, զոհվել՝ 5 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

 

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում