ԿԿարմեն Ղուկասյան

Իրանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել օգնելու պատրաստակամություն հայտնած երկրներին

Իրանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել օգնելու պատրաստակամություն հայտնած երկրներին

Իրանական կողմը երախտագիտություն է հայտնում այն պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայրի որոնողական աշխատանքներին:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

«Ցավոք, առավոտյան ուղղաթիռը, որում գտնվել են երկրի նախագահը և արտաքին գործերի նախարարը, վթարի է ենթարկվել: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ փրկարարները շարունակում են ջանքերը՝ փորձել հասնել վթարի վայր:

Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհակալություն է հայտնում այն կառավարությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին, որոնք որոնողափրկարարական գործողությանն օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է Քանանին, որի խոսքերը հրապարակված են Իրանի ԱԳՆ-ի տելեգրամ-ալիքում:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգան նահանգում:

Փրկարարական թիմերը ժամանել են արտակարգ դեպքի շրջան և որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում