Փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը, որը կոշտ վայրէջք էր կատարել երկրի հյուսիս-արևմուտքում, հաղորդում են տեղի հեռուստաալիքները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կապ է հաստատվել Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի երկու ուղևորի հետ:
Այս մասին, ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, տեղեկացրել է Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին:










