ԳԳոհար Սարգսյան

Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը

Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև  սահմանազատման գործընթացի սկիզբը

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրան-Ադրբեջան սահմանին Արաքս գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Ներկայումս ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման գործընթացը, դա հուսադրող իրադարձություն է, դա հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար ընդմիջումից հետո կարող է կնքվել խաղաղության պայմանագիր»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև ողջունել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում