Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը մեծ շուքով նշում են Երևանում, Դսեղում ու Թբիլիսիում: Հայոց մեծ բանաստեղծի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով փետրվարի 19-ին Թումանյանի հայրենի Դսեղ գյուղ է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։










