Ռաֆահ քաղաքում շարունակվում են ռազմական գործողությունները

Ռաֆահ քաղաքում շարունակվում են ռազմական գործողությունները

Գազայի հատվածում լարվածությունը պահպանվում է: Կողմերը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Բախումներ են, մասնավորապես, Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում, որտեղից այժմ հարյուր հազարավոր փախստականներ կան: 

ՑԱՀԱԼ-ի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ իսրայելցի զինվորականները 3 պատանդի մարմին են գտել, նրանց ՀԱՄԱՍ-ի զինյալները գերեվարել էին անցած տարվա հոկտեմբերի 7-ին: Իսրայելական կողմի տվյալով՝ այժմ Գազայի հատվածում 100-ից ավելի գերի է պահվում:

ԶԼՄ-ների տվյալով՝ լարված է նաև Իսրայել-Լիբանան սահմանին: Հաղորդվում է, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներ, այդ թվում՝ պաղեստինյան շարժման մեկ բարձրաստիճան անդամ:

Տեղի ունեցածից հետո մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Իսրայելի կառավարության և ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունները դադարեցվել են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում