ԼԼիլիթ Ասատրյան

Վահան Կոստանյանը կարևորել է միջազգային համագործակցության ամրապնդումը՝ ուղղված բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ազգային կարողությունների բարելավմանը

Վահան Կոստանյանը կարևորել է միջազգային համագործակցության ամրապնդումը՝ ուղղված բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ազգային կարողությունների բարելավմանը

Մայիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալան Ռիչարդ Դոնվահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

Վահան Կոստանյանը ողջունել է Ռիչարդ Դոնվահի այցը Հայաստան Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ` ներկայացնելով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ուղղված խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

 

Հանդիպման ընթացքում նախարարի տեղեկալը նշել է Հայաստանի շահագրգռվածությունը ընդարձակելու իր ներդրումը կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների լուծմանն ուղղված համաշխարհային ջանքերում: Այս համատեքստում Վահան Կոստանյանը կարևորել է միջազգային մակարդակով համագործակցության ամրապնդումը՝ ուղղված բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու ազգային կարողությունների բարելավմանը:

 

Կողմերը մտքեր են փոխանակել Կոնվենցիայի նպատակների իրագործման ուղղությամբ համագործակցության խթանմանն առնչվող հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում