ՆՆորայր Շողիկյան

Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնյան շեշտել է այս ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը

Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնյան շեշտել է այս ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը

Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյի հետ: ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ բարձր են գնահատվել կազմակերպության ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ:

Իռենա Վոյաչկովա-Սոլորանոն շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն, իր հերթին, պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում