ՎՎարդան Հովսեփյան

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ մայիսի 16-ին Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մեծ արտիստի և հումանիստի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը։ Արարողությունը տեղի է ունեցել Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բյուրքլիի և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամը:

 

 

Ազնավուրյանների ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Նավարեն 22 փողոցում և իրենց բնակարանում պատսպարել Մելինե և Միսաք Մանուշյաններին, ինչպես նաև Դիմադրության այլ մարտիկների:
 
Շառլ Ազնավուրն անչափ լավ գիտեր թաղամասի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր անկյուն իր համար թանկ էր այստեղ: Իր ողջ կյանքի ընթացքում նա խորապես կապված էր 9-րդ թաղամասի հետ՝ Նավարեն փողոցում ապրելու տարիներից մինչև «Օլիմպիա» համերգասրահում փառահեղ ելույթների և Ռոսինի փողոցում գտնվող իր գրասենյակների ժամանակներ։ Սա մի վայր է, որտեղ Ազնավուրն իրեն տանն էր զգում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում