ԼԼուսինե Մուրադյան

Մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը կհստակեցվի. նախագիծ

Մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը կհստակեցվի. նախագիծ

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը: Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ ներկայացումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Զեկուցողի տեղեկացմամբ տվյալները ոչ հավաստի, սխալ լրացված լինելու դեպքում առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանել պատասխանատվություն: Առաջին անգամ, երբ տեղեկատվությունը կլինի սխալ լրացված, դրան կհետևի նախազգուշացումը: 1 ամսվա ընթացքում, եթե սխալը չուղղվի, ապա տուգանքը կկազմի 10 հազար դրամ: Երկրորդ անգամ, եթե 30 օրվա ընթացքում սխալը չուղղվի, ապա տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափ:

Առաջարկվում է նաև օրենսգրքից հանել չգործող դրույթները:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում