Ուկրաինական կողմը անօդաչուներով փորձել է հարվածել մի շարք ռուսական օբյեկտների. ՌԴ ՊՆ

Ուկրաինական կողմը անօդաչուներով փորձել է հարվածել մի շարք ռուսական օբյեկտների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը անօդաչուներով և հեռակառավարվող նավակներով փորձել են հարվածել մի շարք ռուսական օբյեկտների:

«ՀՕՊ համակարգը 51 անօդաչու թռչող սարք է որսացել Ղրիմի թերակղզու տարածքում, 44՝ Կրասնոդարի երկրամասում, ԱԹՍ-ներ են խոցվել նաև Բելգորոդի և Կուրսկի շրջաններում: Գիշերը Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան և պարեկային նավակները Սև ծովում հեռակառավարվող վեց նավակ են ոչնչացրել», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Կրասնոդարի երկրամասի ղեկավարը տեղեկացրել է, որ Նովոռոսիյսկում քաղաքացիական օբյեկտներն են թիրախավորվել, հարվածներ են հասցվել նավթաբազայի և ծովային նավահանգստի, որոշ շրջաններ հոսանքազրկվել են։ Բելգորոդում էլ հայտնի է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում