ՀՀայկ Նավասարդյան

Վթար Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 16-ին՝ ժամը 20։28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Մ, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Օ․-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում