ՀՀայկ Նավասարդյան

Կիրանցի բնակիչներն այսօր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Կիրանցի բնակիչներն այսօր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն այսօր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ արտահայտվելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին:

Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու երկու տան գույքային խնդիր է առաջանալու. կառավարությունն արդեն հայտարարել է, որ գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելո՞ւ են նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր. վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում