ԼԼուսինե Մուրադյան

ԲՏԱՆ-ում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ԲՏԱՆ-ում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի, այդ ուղղությամբ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Գեոկոսմոս» ընկերության գործունեությանը, իսպանական «Սատլանտիս» ընկերության կողմից տիեզերք արձակված Armsat-1 հայկական արբանյակին ու  այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքներին, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի ստեղծած և տիեզերք արձակված հայրենական առաջին Hayasat-1 արբանյակին։

Կողմերը քննարկվել են նաև միկրոէլեկտրոնիկայի, արհեստական բանականության, ինտերնետ կապի, ստարտափ էկոհամակարգի զարգացման, և մի շարք այլ ուղղություններով գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում տեսակապի միջոցով կազմակերպել հանդիպում՝ երկու երկրների ոլորտային մասնագետների միջև համագործակցության շուրջ ավելի առարկայական քննարկում անցկացնելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում