ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են օդային հարձակումների

Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են օդային հարձակումների

Ռուսաստանի մի շարք շրջաններ, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի և Տուլայի շրջանները, ինչպես նաև Ղրիմը, մայիսի լույս 16-ի գիշերը ենթարկվել են ուկրաինական անօդաչու սարքերի հարձակմանը։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական կողմը նշում է, որ Կիևը թիրախների դեմ հարձակումների համար օգտագործել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքեր, Ольха բազմակի հրթիռային և Точка-У մարտավարական հրթիռային համակարգեր։

Գերատեսչության տվյալներով՝ Ղրիմի տարածքում «չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, երկուսը որսացել են»։ Սակայն չի նշվում, թե որն է եղել անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախը։ Մինչդեռ, ըստ Крымский ветер Telegram ալիքի տվյալի՝  դրանցից մեկը հարվածել է Բելբեկի օդանավակայանում վառելիքի ցիստեռնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքեր են խոցվել նաև Ռուսաստանի մյուս մարզերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում