ՔՔրիստինա Մկրտչյան

ՀՀ նախագահն ու ԵՀ գործադիր փոխնախագահն անդրադարձել են Հաաստանի տնտեսության դիվերսիֆիկացման քայլերին

ՀՀ նախագահն ու ԵՀ գործադիր փոխնախագահն անդրադարձել են Հաաստանի տնտեսության դիվերսիֆիկացման քայլերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ այն շարունակական բնույթ կունենա:

«Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նույնպես իր նպաստը կունենա Հայաստան-ԵՄ խոր համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանի իշխանությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամքն ու խիզախությունը Եվրամիության հետ փոխգործակցությամբ և աջակցությամբ շարունակել երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վալդիս Դոմբրովսկիսը շեշտել է, որ Հայաստան-Եվրամիության բազմաշերտ համագործակցությունը զարգացման զգալի ներուժ ունի, որի կյանքի կոչմանն էլ պետք է ուղղվեն երկկողմ ջանքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապիտալի շուկայի և այլ ոլորտներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համատեղ իրականացվող մի շարք խոշոր նախագծերի իրականացման ընթացքին և առաջիկա նախաձեռնություններին:

Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են վերջին տարիներին Հայաստանում կատարված ժողովրդավարական բարեփոխումներն ինչպես տնտեսության, այնպես էլ հանրային կյանքի այլ բնագավառներում: Մտքեր են փոխանակվել Հայաստանում կանաչ և այլընտրանքային էներգիայի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի համար բարձր տեխնոլոգիական ոլորտը և այս թվում նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացումն առաջնահերթ ուղղություններից են և ներկայումս արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրվել են:

Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ արվող քայլերին և այս ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը կարևոր նախապայման է տարածաշրջանի բոլոր երկրների անխոչընդոտ և դինամիկ զարգացման համար: Նախագահը նաև վերահաստատել է Հայաստանի հստակ դիրքորոշումը հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում՝ միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության գերակա սկզբունքների շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում