Մարտի 20-ը ճնճղուկների միջազգային օրն է

Մարտի 20-ը ճնճղուկների միջազգային օրն է

Աշխարհը վերեւից տեսնողների համար մարդիկ  շարժվող մեխանիզմներ ենք: Քաղաքային թեւավորները գեղեցիկ են, երբեմն մարդկանց նկատմամբ անտարբեր այնքան, որ կարող են օրվա մեջ մի քանի անգամ վերեւից հարստացնել նրանց: Գարնան տասնիներորդ օրը ճնճղուկների միջազգային օրն է:

Հայաստանում կա 6 տեսակի ճնճղուկ: Այս միասեր թռչնատեսակը քաղաքի շունչն է, բնության մասնիկը, այն, ինչից այդքան զրկված են քաղաքաբնակները:

35 գ-անոց ամրակազմ թռչուններն իրենց պաշտոնական օրն օրացույցում ունեցան հինգ տարի առաջ հենց այս օրը: Մտահղացումը հնդկական եւ ֆրանսիական կազմակերպություններին էր: Մեր կողքին բնակվող այս շատախոսները ոչ միայն «բարի առավոտ» ասելու համար են, այլեւ էկոլոգիական լուրջ դեր են կատարում: 

1958-ին Չինաստանում՝ Մաո Ցզեդունի հրամանով սկսվեց պայքար գյուղատնտեսական վնասատուների դեմ: Առաջին թշնամիները ճնճղուկներն էին, քանի որ սնվում էին հացահատիկով եւ փչացնում բերքը:  Ոչնչացվեց 2 մլրդ ճնճղուկ մեկ տարվա ընթացքում… մեկ տարի անց  բերքի վիճակն ավելի լավ չէր, այն սկսեցին ոչնչացնել թրթուռները, որոնց թվաքանակը նախկինում կարգավորվում էր ճնճղուկների շնորհիվ: Արդյունքում սովից մահացավ 20 մլն մարդ: Իշխանությունը ստիպված էր ճնճղուկ բերել այլ երկրներից: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում