ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը զգուշացվել է ուժային կառույցներում հեղաշրջման հնարավոր փորձի նախապատրաստման մասին

Էրդողանը զգուշացվել է ուժային կառույցներում հեղաշրջման հնարավոր փորձի նախապատրաստման մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հեղաշրջման հավանականության  մասին լուրերի տարածման  ֆոնին X-իր միկրոբլոգում գրել է, որ ովքեր առնչություններ ունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ և փորձում են խաղ խաղալ նախագահի, կառավարության և քաղաքական գործիչների դեմ՝  կոչնչացվեն։ Նա նաև խոստացել է առաջիկայում հանրությանը զեկույց ներկայացնել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իրավապահ մարմիններում կառավարության դեմ դավադրության մասին տեղեկությունների ֆոնին, ներկայացել է խորհրդարանում իր կուսակցության նիստին: Նա դահլիճ է մտել իր կողմնակիցների բուռն ծափահարությունների ներքո և հայտարարել է, որ քաջատեղյակ են՝ ովքեր են դավադիրները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն էր անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ, երբ իր քաղաքական դաշնակից, Թուրքական ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին զգուշացրել է ուժային կառույցներում հեղաշրջման հնարավոր փորձի նախապատրաստման մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում