Հայտնագործություններ. փող

Հայտնագործություններ. փող

Փողը համաշխարհային խաղ է, որի մեջ ներգրավված  է ամբողջ երկրագունդը: Մարդկության պատմության մեջ դրամը հայտնվել է ոչ այն տեսքով, որին մենք ծանոթ ենք:

Նախքան մետաղադրամն ու թղթադրամը առք ու վաճառքի հիմնական ձեւը ապրանքափոխանակությունն էր՝ բարտերը: Փողի դեր էին կատարում տարբեր ապրանքներ: Հյուսիսային երկրներում բնական փող էր համարվում խոշոր եղջերավոր կենդանին եւ վայրի խոզը, մինչդեռ Հռոմում առանց աղի հնարավոր չէր իրականացնել ոչ մի առեւտրական գործարք: Եթե չինացիները գնումների էին գնում բրնձի եւ թեյի պարկերով, ապա հնդկացիները՝ միայն ծխախոտով։

Փողի դերն աստիճանաբար ստանձնում է  մետաղը։ Որպես վճարման միջոց մետաղը հարմար էր եւ պահպանման,եւ տեղափոխման համար: Այն չէր ժանգոտում եւ անհրաժեշտության դեպքում կարելի էր մասնատել եւ օգտագործել որպես մանրադրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում