2018 թվականին Հայաստանն ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան 2017-ին: Արտահանման ծավալների աճը կազմել է մոտ 23 տոկոս: Փոփոխվել է նաև արտահանման կառուցվածքը: Ռուսական շուկայում հայկական միրգը և թեթև արդյունաբերական ապրանքները գնալով ավելի պահանջված են դառնում:










