ԼԼուսինե Մուրադյան

Բերման ենթարկված 156 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Բերման ենթարկված 156 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարությունից «Լուրերին» հայտնել են, որ բերման է ենթարկվել 156 անձ, բոլորն ազատ են արձակվել: Փակ փողոցներ չկան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր առավոտից Երևանում փորձել են փակել տարբեր փողոցներ։ Տերյան, Ալեք Մանուկյան, Հանրապետության փողոցները, նաև Թբիլիսյան խճուղին ցուցարարները փակել են՝ շարելով աղբամաններ։ Ոստիկանները, որոշ դեպքերում՝ վարորդները, հեռացրել են դրանք և արագ վերականգնել երթևեկությունը։ Կոմիտասի պողոտայում էլ փորձ է արվել երթևեկությունը կանգնեցնել՝ խոտի տուկերը ճանապարհին լցնելով:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, երթով շարժվել են դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ապա նաև՝ Գիտությունների ազգային ակադեմիա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում