ԼԼուսինե Մուրադյան

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՎԶԵԲ-ի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՎԶԵԲ-ի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ և աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք» թիվ 259 բանաձևը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ նախագծով նախատեսվում է սահմանափակ և աստիճանական ընդլայնում դեպի Ենթասահարական Աֆրիկա և Իրաք, մասնավորապես, Ենթասահարական Աֆրիկա ասելով՝ նկատի են առնված Կոտ դ՚Իվուարը, Բենինը, Գանան, Քենիան, Նիգերիան և Սենեգալը:

Բանաձևը բանկի կառավարիչների խորհրդի կողմից ընդունվել է 2023 թվականի մայիսի 18-ին: Այն ենթադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում մի քանի երկրներ: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագծով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում