ՄՄարիամ Մխիթարյան

Եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը հաստատվի, ԵՄ-ը Վրաստանի հետ բանակցություններ չի սկսի. Դեկանոիձե

Եթե «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը հաստատվի, ԵՄ-ը Վրաստանի հետ բանակցություններ չի սկսի. Դեկանոիձե

Բրյուսելը տարեվերջին չի ​​սկսի բանակցություններ Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ, եթե խորհրդարանն ի վերջո ընդունի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ ասել է պատգամավոր Խատիա Դեկանոիձեն՝ Թբիլիսիում գտնվող Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հետ ընդդիմության առաջնորդների հանդիպումից հետո։

«Հանդիպման ժամանակ մեզ հստակ ասացին, որ Վրաստանի հետ բանակցություններ չեն սկսվի, եթե ընդունվի վիճահարույց օրենքը: Ասվել է նաև, որ կասկածի տակ կդրվի Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրության օրինականությունը»,- նշել է վրացի պատգամավորը։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթը Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

«Ես Վրաստանի համար հստակ ապագայի որևէ հնարավորություն չեմ տեսնում, քանի դեռ իշխանությունները չեղյալ չեն հայտարարել այդ օրինագիծը»,- ասել է նա լրագրողներին։

Պատասխանելով հարցին, թե Վրաստանը հնարավորություն կունենա՞ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել Եվրամիության հետ, եթե այդ օրենքը հաստատվի, նա բացասական պատասխան է տվել։

Ռոթը ողջունել է Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք նա անվանել է «խաղաղ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում