ԳԳոհար Սարգսյան

Եղվարդի խճուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կան տուժածներ

Եղվարդի խճուղում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կան տուժածներ

Մայիսի 12-ին` ժամը 23:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Լ, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Թ․-ն (ծնված 1996 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում