ԼԼիլիթ Ասատրյան

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

 

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 10:00-ին, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 10:30):
 

Հանդիպման արդյունքներով ժամը 11:15-ին Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում