ԳԳոհար Սարգսյան

Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց. ՄԻՊ

Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց. ՄԻՊ

Վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակցին ՄԻՊ ներկայացուցչի այցելելության վերաբերյալ սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկության առնչությամբ Պաշտպանի գրասենյակից հայտնում են.

«Բողոքի ակցիայի մասնակից, վնասվածք ստացած Արմեն Բաղդասարյանին, նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

 

Պաշտպանի ներկայացուցիչը նաև զրուցել է Արմեն Բաղդասարյանին շտապ բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների հետ և ստացել տեղեկատվություն վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ:
 

Հանդիպում է տեղի ունեցել նաև բերման ենթարկված անձանց տեղում իրավաբանական աջակցություն տրամադրող փաստաբանի հետ:

 

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»։

 

«Հաշվի առնելով ՄԻՊ հաստատության կողմից զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ձևավորած համագործակցային միջավայրը, թափանցիկ աշխատանքը՝ լրատվամիջոցների մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց, ինչպես նաև հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լրատվամիջոցների հետ համագործակցում է բաց ու թափանցիկ ձևաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:

 

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում