Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ, բնակչության տարհանումն ակտիվացել է. Սինեգուբով

Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ, բնակչության տարհանումն ակտիվացել է. Սինեգուբով

Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ. բնակավայրերը, որտեղ մարտեր են ընթանում, գտնվում են Ռուսաստանի հետ սահմանից երկու, երեք և հինգ կիլոմետր հեռու։ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի դիրք չեն կորցրել Խարկովի մարզում՝ հայտարարել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Թշնամին փորձում է ճեղքել Խարկովի մարզի խորքերը Լիպեցկի, Վոլչանսկի, Խարկովի ուղղությամբ, սակայն մեր մարտական բրիգադները պահեցին դիրքերը։ Այժմ ռազմաճակատը փաստացի կայունացել և վերահսկելի է»,- հայտարարել է Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ շարունակվում են հարձակումները նաև Կուպյանսկի ուղղությամբ: Վարչակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ բնակչության տարհանումն ակտիվացել է:

«Միայն երեկ մեր մոտից 2,5 հազար մարդ է հեռացել։ Նրանց մեծ մասը մեկնել է Վոլչանսկի ուղղությամբ։ Այսօր տարհանումը շարունակվում է»,- ասել է պաշտոնյան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում