Պուտինը Պետդումա է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Պուտինը Պետդումա է ներկայացրել վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԴԺ Պետդումա է ներկայացրել կառավարության ղեկավարի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը՝ հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Միշուստինն արդեն հանդիպել է Պուտինի հետ: Նախագահը հույս է հայտնել, որ Պետդուման կպաշտպանի Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Վերջինս իր հերթին Պուտինին վստահեցրել է, որ կառավարության աշխատանքում դադարներ չեն լինի։ Այսօր Պետդումայում տեղի կունենա քվեարկությունը:

Միշուստինը ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի հունվարից։ Նրա թեկնածության հաստատման դեպքում Միշուստինը կդառնա անկախ Ռուսաստանի գոյության ընթացքում կառավարության 14-րդ ղեկավարը և չորրորդ վարչապետը, որը փաստացի վերընտրվել է երկրորդ ժամկետով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում