ԿԿարմեն Ղուկասյան

ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին

ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին։

 
«Մեր պատասխանը՝ Բագրատին
 

ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան

 

Կեցցե´, ժողովրդավար ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է գրառման մեջ:

 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Տավուշը հունուն հայրենիքի» քայլերթի մասնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում: Սահմանազատման կասեցման դեմ հավաքը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
 
Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրենք ունեն օրակարգ և գնալու են դրա իրագործմանը:

Բագրատ արքեպիսկոպոսը Հանրապետության հրապարակում պահանջել է վարչապետի հրաժարականը, հայտարարել, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում