ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը լրջորեն հիասթափված է ԱՄՆ-ից զենքի մատակարարման դադարեցումից

Իսրայելը լրջորեն հիասթափված է ԱՄՆ-ից զենքի մատակարարման դադարեցումից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել միառժամանակ առկախել Իսրայելին զինամթերքի մատակարարումը՝ Ռաֆահում ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով: Մատակարարումների դադարի մասին տեղեկությունը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հաղորդում Է Reuters-ը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են 3500 ավիառումբի մատակարարումը Իսրայելին՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են օգտագործվել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում ռազմական գործողության ժամանակ, հիշեցնում է NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային: Առաքման նոր ժամկետի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունը դիտարկում է ապագայում զենքի ստրանսֆերները մերժելու հնարավորությունը։

NBC հեռուստատեսությունն էլ, հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյային, հայտնել է, որ Վաշինգտոնի որոշումը լուրջ հիասթափություն է առաջացրել Իսրայելի կառավարությունում։

Պաշտոնյայի խոսքով՝ երկրների միջև լարվածությունն ավելի է աճել, երբ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը «անակնկալի է բերել Իսրայելին»՝ հայտարարելով, որ ընդունում է Եգիպտոսի և Կատարի միջնորդների առաջարկած զինադադարի մասին համաձայնագրի նախագիծը:

Նախագծի տեքստի համաձայն, որը հրապարակել է կատարական Al Araby Al Jadeed թերթը, ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդներին՝ «իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու, կայուն հրադադարի ռեժիմին վերադառնալու դիմաց, որը ենթադրում է մշտական հրադադար, Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերում և տարածաշրջանի վերականգնում», ինչպես նաև անկլավի բնակիչներին հումանիտար օգնության անարգել առաքում: Որպես համաձայնագրի երաշխավորներ՝ նշված են Եգիպտոսը, Կատարը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում